Իտալացի պատգամավորները մարտի 18-ը հաստատել են կորոնավիրուսից մահացածների հիշատակի օր
Հասարակություն
10:02 25/07/2020
Աշխարհ

Իտալացի պատգամավորները մարտի 18-ը հաստատել են կորոնավիրուսից մահացածների հիշատակի օր

Իտալիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը միաձայն հաստատել է մարտի 18-ը որպես կորոնավիրուսային համաճարակից մահացածների հիշատակի ազգային օր: Նախաձեռնությանը աջակցել են Իտալիայի խորհրդարանի ստորին պալատի 418 անդամներ, երեքը ձեռնպահ են մնացել: Օրինագիծը ներկայացվել է Սենատի հաստատմանը: Այս մասին գրում է Ռիա նովոստին:

Այս ամսաթվի ընտրությունը կապված է մարտական բեռնատարների շարասյան հետ, որոնք մարտի 18-ին շարժվել են Բերգամոյից: Նրանք տեղափոխել են մոտակա քաղաքների դիակիզարաններ կորոնավիրուսի հետևանքով զոհվածների մարմինները:

Փաստաթղթի համաձայն, մարտի 18-ին պետական և մասնավոր հաստատություններում լռության րոպե է հայտարարվելու: Կառավարությունները, տարածաշրջանային, մարզային և տեղական ինքնակառավարման մարմինները կկարողանան համապատասխան ասոցիացիաների հետ կազմակերպել հասարակական միջոցառումներ, հանդիպումների և հիշատակի միջոցառումներ:

Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանվան, ողջունելով նախաձեռնությունը, ասել է, որ համաճարակի զոհերի հիշատակի օրը հնարավորություն կտա չմոռանալ «այս տարվա այդքան դրամատիկ ժամանակը» և «հիշել բոլորին, որոնք այլևս մեզ հետ չեն»:

Նշվում է, որ Ապենիններում կորոնավիրուսով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 245 հազարի, առողջացել է է գրեթե 198 հազար հիվանդ, մահացել է  35 հազար 92 մարդ:
 

Placeholder
Իտալացի պատգամավորները մարտի 18-ը հաստատել են կորոնավիրուսից մահացածների հիշատակի օր