Պենտագոնը շարունակում է ուսումնասիրել ՉԹՕ-ները՝ որպես գաղտնի ծրագրի մաս
Աշխարհում
19:45 25/07/2020
Աշխարհ

Պենտագոնը շարունակում է ուսումնասիրել ՉԹՕ-ները՝ որպես գաղտնի ծրագրի մաս

Պենտագոնում շարունակում է գործել ՉԹՕ-ները ուսումնասիրող գաղտնի ծրագիր՝ փորձելով բացատրել անոմալ երևույթները, որոնք զինվորականներն արձանագրել են երկնքում: Այդ մասին գրում է «Գազետա ռու»-ն՝ հղում անելով «The New York Times»-ին:

Ըստ թերթի, որոշ մասնագետներ, որոնք հրավիրվել են Կառավարության AATIP (Ընդլայնված օդատիեզերական սպառնալիքների նույնականացման ծրագիր) ծրագիր, համոզված են, որ չճանաչված օբյեկտները արտերկրյա ծագում ունեն: Ծրագիրը նախատեսվում էր կրճատել 2012 թվականին, բայց այն շարունակում է գոյություն ունենալ մինչև հիմա, ինչը նախկինում հաստատել էր նաև Պաշտպանության նախարարությունը:

Նախագծի նախկին տնօրեն Լուիս Էլիզոնդոն, իր հերթին, ասել է, որ զինվորականներին հաջողվել է գտնել տարօրինակ օբյեկտների ջարդոններ և ուսումնասիրել դրանք: Որոշ գտածոների մեջ գիտնականները չկարողացան պարզել այն նյութերը, թե ինչից էին դրանք պատրաստած, որը կարող է մատնանշել դրանց արտերկրյա ծագումը:

Ըստ թերթի, այնուամենայնիվ, գտածոներից ոչ մեկը անկախ փորձաքննության համար զինվորականներին չի տրամադրվել, և գիտնականների մեծ մասը համոզված է այդ օբյեկտների երկրային ծագման մեջ:

Placeholder
Պենտագոնը շարունակում է ուսումնասիրել ՉԹՕ-ները՝ որպես գաղտնի ծրագրի մաս