2020-ի առաջին կիսամյակում աճուրդային տների ընդհանուր վաճառքը նվազել է 49 տոկոսով
Մշակույթ
13:26 25/07/2020
Աշխարհ

2020-ի առաջին կիսամյակում աճուրդային տների ընդհանուր վաճառքը նվազել է 49 տոկոսով

Շուկայի հետազոտությամբ զբաղվող  ArtTactic- ի ընկերության ուսումնասիրության համաձայն,  աճուրդային տների վաճառքի ծավալը 2020 թ. առաջին կեսին նվազել է 49 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, չնայած առ-ցանց  վաճառքն աճել է: artguide.com-ի հաղորդմամբ, զեկույցը հիմնված է Christie’s, Sotheby’s և Phillips աճուրդային տների տվյալների հիման վրա:

Առ-ցանց վաճառքը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է շուրջ 500 տոկոսով:

Առ-ցանց վաճառքի աճ է գրանցել հիմնականում Sotheby’s աճուրդային տունը. այս տարվա առաջին կեսին  առցանց-վաճառքից ստացել են 305,2 միլիոն դոլար, որը մոտ 976 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ:

Առ-ցանց վաճառքներն ինչ -որ առումով փրկություն են եղել խոշոր աճուրդային տների համար  այն բանից հետո, երբ մայիսին  անկումը կազմել էր 97 տոկոս: Դրանից հետո անցկացվել են մի շարք աճուրդներ ուղիղ հեռարձակմամբ՝  փոխարինելով նախկինում հետաձգված կամ չեղյալ հայտարարված ավանդական աճուրդներին, ինչի արդյունքում կարողացել են կրկին գրավել գնորդների ուշադրությունը:

 

Placeholder
2020-ի առաջին կիսամյակում աճուրդային տների ընդհանուր վաճառքը նվազել է 49 տոկոսով