6,4 միլիոն դոլար՝  Տոկիոյի օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին
Աշխարհում
16:10 28/07/2020
Աշխարհ

6,4 միլիոն դոլար՝ Տոկիոյի օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին

Լողի միջազգային ֆեդերացիան  6,4 միլիոն դոլար կտրամադրի Տոկիոյի օլիմպիական խաղերին նախապատրաստվող բարձրակարգ /ովքեր հավակնում են մեդալների/  և զարգացող երկրների  մարզիկներին /ովքեր ձգտում են ձեռք բերել վարկանիշային միավորներ /, փոխանցում է ՀԱՕԿ-ը։

Բաշխումը նախատեսում է երեք նպատակային ոլորտ: Ամենամեծ գումարը`4 միլիոն դոլար, կուղղվի 160 ազգային ֆեդերացիաներին։ Մայրցամաքային կազմակերպությունները կստանան 460,000 դոլար: 2 միլիոն դոլար կհանձնվի միջազգային ֆեդերացիայի հատուկ կրթաթոշակային ծրագրի անդամներին։ Այն նախատեսված է 100 մարզիկների` 80 լողորդների և 20 ջրացատկորդների համար, ովքեր դեռ չունեն վարկանիշ։

Գումարը հնարավորություն կտա նրանց  վերապատրաստվել Սենեգալի, Թաիլանդի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների  ջրային կենտրոններում:

FINA-ի աջակցության ծրագիրը նախատեսում է տարեկան 25,000 ԱՄՆ դոլար տրամադրել  ազգային այն ֆեդերացիաներին, որոնց ներկայացուցիչները մասնակցում  են ջրային մարզաձևերի, կարճ ջրերի լողի և պատանիների աշխարհի առաջնություններին:
 

Placeholder
6,4 միլիոն դոլար՝ Տոկիոյի օլիմպիական խաղերին նախապատրաստվող մարզիկներին