Չինաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն ավելանում են
Աշխարհում
10:02 31/07/2020
Աշխարհ

Չինաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն ավելանում են

Անցած մեկ օրվա ընթացքում Չինաստանում գրանցվել է COVID-19-ի հիվանդացության 138 նոր դեպք։ «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, նրանցից միայն 11-ի մոտ է հիվանդությունը եղել առանց ախտանիշների։ Դեպքերի 123-ն արձանագրվել են երկրի ներսում, մյուսնեը բերվել են դրսից։

Դրանից առաջ մեկ օրվա ընթացքում Չինաստանում հայտնաբերվել էր վարակի 126 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ դեկտեմբերից մինչ օրս այդ երկրում գրանցվել է 84 հազար 200 վարակակիր, 4600 մահվան դեպք։

Աշխարհում կորոնավիրուսով հիվանդացել է 17.2 մլն մարդ, 671 հազար մարդ մահացել է։

Հայաստանում երեկ առավոտվա դրությամբ վարակվածների թիվը հասել է 38 հազար 169-ի։ Մահացել է կորոնավիրուսով 953 հիվանդ, որից 225-ը, ըստ ԱՆ-ի, այլ հիվանդություններից։
 

Placeholder
Չինաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերն ավելանում են