Ճգրտվել է Տոկիոյում 2021թ-ի պարալիմպիկ խաղերի մրցումների ժամանակացույցը
Աշխարհում
15:41 04/08/2020
Աշխարհ

Ճգրտվել է Տոկիոյում 2021թ-ի պարալիմպիկ խաղերի մրցումների ժամանակացույցը

Տոկիոյում 2021թ․ նախատեսված  ամառային պարալիմպիկ խաղերի մրցումների ժամանակացույցը չի ենթարկվել էական փոփոխությունների, միայն ճշգրտվել են որոշ մրցումների մեկնարկի և ավարտի ժամկետները:

Պարալիմպիկ խաղերը պետք է կայանան 2021 թ․ օգոստոսի 24-ից սեպտեմբերի 5-ը։ Մեդալներ կխաղարկվեն 22 մարզաձևերում, փոխանցում է ՀԱՕԿ-ը։

Կազմկոմիտեի ներկայացուցիչ   Հիդեմասա Նակամուրան ասել է,  որ կորոնավիրուսով պայմանավորված,  մարզիկների առողջության  անվտանգությունն ապահովելու համար, կձեռնարկվեն լրացուցիչ միջոցառումներ։

Այդ առթիվ բանակցություններ են ընթանում միջազգային պարալիմպիկ կոմիտեի, մարզաձևերի միջազգային ֆեդերացիաների և շահագրգիռ  այլ կազմակերպությունների  հետ։

Placeholder
Ճգրտվել է Տոկիոյում 2021թ-ի պարալիմպիկ խաղերի մրցումների ժամանակացույցը