Հովհաննես Հովսեփյանը կմասնակցի բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի ընտրություններին
Սպորտ
14:44 05/08/2020
Հայաստան

Հովհաննես Հովսեփյանը կմասնակցի բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի ընտրություններին

Հովհաննես Հովսեփյանը, ով ժամանակավորապես վայր է դրել բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի նախագահի լիազորությունները, կմասնակցի բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին: Այս մասին հայտնում է  բռնցքամարտի հայկական Ազգային Ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:

«Հովհաննես Հովսեփյանը մինչև այս հայտարարված ընտրություններին իր թեկնածությունը չէր դրել, որովհետև ընտրությունների ձևաչափում ու ընթացակարգում առկա էին բազմաթիվ անճշտություններ, խախտումներ ու անօրինականության ռիսկեր: Դա հաստատեց նաև բռնցքամարտի միջազգային ֆեդերացիան և այժմ ընտրությունների ընթացակարգը ԱԻԲԱ-ի անմիջական հսկողության տակ է:

Բռնցքամարտի միջազգային կառույցի կողմից նոր ընտրությունների օրվա և առկա խնդիրների կարգավորումից հետո, Հովհաննես Հովսեփյանը կներկայացնի իր թեկնածությունը»,- ասվում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ բռնցքամարտի աշխարհին կներկայացվի նաև այն հստակ ծրագիրը, որով Հովհաննես Հովսեփյանը զարգացնելու է հայկական բռնցքամարտը:

 

Placeholder
Հովհաննես Հովսեփյանը կմասնակցի բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի ընտրություններին