Մրցագորգերը մատնվում են պարապուրդի
Աշխարհում
15:44 06/08/2020
Աշխարհ

Մրցագորգերը մատնվում են պարապուրդի

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի /UWW/ հովանու ներքո սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսված միջազգային մրցումները համավարակի պատճառով չեն կայանա նշված ժամկետներում։ Որոշումը կայացրել է UWW գործկոմը: Դա վերաբերում է Եվրոպայի կադետների առաջնությանը, որը պետք է անցկացվեր Լեհաստանում /ոկտեմբերի 5-11-ը/  և Եվրոպայի պատանեկան առաջնությանը՝ Հյուսիսային Մակեդոնիայում /հոկտեմբերի 19-25-ը/։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

«Մենք շարունակում ենք  հետևել համաճարակի ընթացքին, քանզի պատասխանատվությամբ ենք  վերաբերվում մարզիկների անվտանգությանն ու  առողջությանը: Երբ  վստահ կլինենք, որ  կարող ենք անվտանգ մրցումներ անցկացնել, կվերսկսենք պայքարը ասպարեզներում»,- ասել է կազմակերպության նախագահ  նախագահ Նենադ Լալովիչը:

Գործկոմի հաջորդ նիստը, որտեղ պետք է քննարկվի մրցաշրջանի օրացուցային ծրագիրը, տեղի կունենա սեպտեմբերին: Հնարավոր է, դեկտեմբերին, Բելգրադում նախատեսված աշխարհի առաջնությունը տեղի չունենա։

 

Placeholder
Մրցագորգերը մատնվում են պարապուրդի