Գիտնականները հավանական են համարում Մարսում քարանձավների առկայությունը
Կրթություն, գիտություն
18:30 08/08/2020
Աշխարհ

Գիտնականները հավանական են համարում Մարսում քարանձավների առկայությունը

Պադուայի և Բոլոնիայի համալսարանների իտալացի գիտնականները կասկածում են, որ «Լուսնի» և «Մարսի» վրա հսկա քարանձավներ գոյություն ունեն։ Ըստ նրանց, այդ քարանձավներում ապագայում կարող են ապրել «Երկրից» եկած բնակիչները,- փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Սրանք, այսպես կոչված, լավա-խողովակներ են, որոնք ձևավորվել են հրաբխային ժայթքումների ժամանակ լավայի հոսքի միջոցով։

«Մենք կարող ենք գտնել լավա-խողովակներ Երկրի վրա, բայց նաև Լուսնի և Մարսի մակերևույթում: Լավա- խողովակների առկայությունը ենթադրում էր գծային խոռոչների և փլուզման հետևանքով առաջացած ոլորուն ցանցերի միավորում»,- նշել է գիտնական Ֆրանչեսկո Սաուրոն:

Գիտկական Ռիկարդո Պոզզոբոնն էլ ասել է, որ իրենք չափել են լուսնային շղթաների չափը և ձևը` օգտագործելով ստերեոսկոպիկ պատկերներից ստացված թվային մոդելները և միջմոլորակային զոնդերից ստացված ստերիոսկոպիկ պատկերներն ու լազերային բարձրաչափությունը:

«Այնուհետև մենք համեմատեցինք այս տվյալները Երկրի մակերևույթի վրա նմանատիպ շղթաների տեղագրական ուսումնասիրությունների հետ և Լանզարոտեում և Գալապագոսյան կղզիներում լավային խողովակների լազերային սկանավորման տվյալների հետ»,- բացատրել է համահեղինակ Ռիկարդո Պոզզոբոնը:

Համեմատությունների հիման վրա գիտնականները եկել են այն եզրակացության, որ մարսյան և լուսնային խողովակները կարող են լինել 100-1000 անգամ ավելի ծավալուն և ավելի երկար, քան Երկրի վրա հայտնաբերվածները:
 

Placeholder
Գիտնականները հավանական են համարում Մարսում քարանձավների առկայությունը