Տոկիոյի Օդայբա ծովածոցում տեղադրված օլիմպիական օղակներով հարթակը կվերանորոգվի
Սպորտ
18:09 10/08/2020
Հայաստան

Տոկիոյի Օդայբա ծովածոցում տեղադրված օլիմպիական օղակներով հարթակը կվերանորոգվի

Այս տարվա հունվարին  Տոկիոյի Օդայբա ծովածոցում տեղադրվել  է օլիմպիական օղակներով հարթակը։ Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Այն  35×15 մետր չափերի է և հասցրել է դառնալ բնակիչների ու  հյուրերի լուսնակարման համար  ամենահայտնի  վայրը։

Տոկիոյի իշխանությունները որոշել են  պրոֆիլակտիկ  աշխատանքներ կատարել  կառույցում ։ Հարթակը վերանորոգումից հետո կվերադառնա իր նախկին տեղը։

Հիշեցնենք , որ  32-րդ ամառային օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենան  2021թ․  հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը, իսկ պարալիմպիկը՝ օգոստոսի 24-ից  սեպտեմբերի 5-ը։

Placeholder
Տոկիոյի Օդայբա ծովածոցում տեղադրված օլիմպիական օղակներով հարթակը կվերանորոգվի