Ճապոնիան արդեն վերսկսում է մարզական միջոցառումները սահմանափակ թվով հանդիսականների ներկայությամբ
Սպորտ
18:25 12/08/2020
Աշխարհ

Ճապոնիան արդեն վերսկսում է մարզական միջոցառումները սահմանափակ թվով հանդիսականների ներկայությամբ

«Տոկիո-2020»  կազմկոմիտեի նախագահ Յոշիրո Մորին զեկույց  է ներկայացրել օլիմպիական  խաղերի նախապատրաստական ծրագրերի վերաբերյալ:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ այնտեղ արտացոլված  են մարզահանդեսին  առնչվող բոլոր խնդիրները։ Կարևորվում է   անվտանգ  ու ապահով  միջոցառում  անցկացնելու խնդիրը:

Խաղերը  նախատեսվում է կազմակերպել երեք սկզբունքով․ ապահովել անվտանգ  միջավայր, նվազագույնի հասցնել անհրաժեշտ ծախսերը և  պարզեցնել խաղերի ձևաչափը։

Պատրաստ են  43 մրցասպարեզները, օլիմպիական գյուղը, հեռարձակման, մամուլի կենտրոնը և այլն։ Մրցումների ժամանակացույցը կմնա նույնը, թերևս հնարավոր  է կատարվեն  աննշան  ճշգրտումներ: Ձեռք բերված տոմսերը ուժի մեջ կմնան, իսկ դրանց  վերադարձը հասանելի կլինի 2020թ․աշնանը:

Բացի այդ, քանի որ աշխարհում շարունակվում է COVID-19 համավարակը, կազմկոմիտեն  սերտորեն համագործակցում է ԱՀԿ-ի հետ։ Օլիմպիական խաղերի  մասնակիցների առողջությունը շարունակում է մնալ գերակա առաջնահերթություն:

Արժե նշել, որ Ճապոնիան արդեն վերսկսում է մարզական միջոցառումները սահմանափակ թվով հանդիսականների ներկայությամբ: Մարզադահլիճներում մարզումների և միջազգային մրցաշարերի անցկացումը կսկսվի  2020-ի աշնանը:

Կազմկոմիտեի  կարծիքով  հաջորդ տարի նախատեսված համաշխարհային միջոցառումը, համաճարակի ավարտից հետո  կդառնա  համաշխարհային միասնության և վերածննդի խորհրդանիշ: 

Placeholder
Ճապոնիան արդեն վերսկսում է մարզական միջոցառումները սահմանափակ թվով հանդիսականների ներկայությամբ