Միջազգային օլիմպիական կոմիտեն արժանացել է ևս երկու հեղինակավոր մրցանակի՝ Architizer A + Awards
Սպորտ
18:53 14/08/2020
Աշխարհ

Միջազգային օլիմպիական կոմիտեն արժանացել է ևս երկու հեղինակավոր մրցանակի՝ Architizer A + Awards

Միջազգային օլիմպիական կոմիտեն արժանացել է  ևս  երկու հեղինակավոր մրցանակի ՝ Architizer A + Awards: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Ժյուրին  ուշադրության է արժանացրել  Լոզանում տեղակայված  կազմակերպության գլխավոր գրասենյակը և շենքի անսովոր  աստիճանավանդակը ՝ հինգ օլիմպիական օղակների տեսքով:

Մրցույթին ներկայացվել  են 100 երկրի  ավելի քան 5000 կառույցներ։ Քվեարկությանը  մասնակցել են արհեստավարժ  ճարտարապետներ,  դիզայներներ, հրատարակիչներ, անշարժ գույքի զարգացման և տեխնոլոգիայի բնագավառի մասնագետներ:

Օլիմպիական տանը  նախկինում շնորհվել է   նաև  կայուն շինությունների շվեյցարական ստանդարտի բարձրագույն մակարդակ և որպես էկոլոգիական շինարարության առաջատար արժանացել է եվրոպական մրցանակի։

Կառույցի  համակարգերը համապատասխանում են էլեկտրաէներգիայի և ջրի արդյունավետ օգտագործման  չափանիշներին: Շենքն ամբողջությամբ գործում է  վերականգնվող էներգիայի աղբյուրների շնորհիվ։ Դրանցից մի քանիսը, օրինակ, արևային մարտկոցները, գտնվում են անմիջապես շտաբ- բնակարանի տարածքում:

Շինանյութի թափոնների գրեթե 95 տոկոսը վերամշակվել է և օգտագործվել են հին շենքի  որոշ կոնստրուկցիաներ: Բացի այդ, ՄՕԿ-ի ավտոմոբիլային պարկի  զգալի մասը բաղկացած է ջրածնային հզորությամբ աշխատող  մեքենաներով:

Շենքի նախագիծը մշակելիս հիմնական շեշտը դրվել է  աշխատակիցների հարմարավետության վրա` բազմաֆունկցիոնալ տարածքներ, պատուհանից բացվող  գեղեցիկ տեսարաններ և բնական լույսի առատություն:

Ինտերիերի  ամենացայտուն  առանձնահատկությունը  «Միասնության սանդուղքն է»։ Այն  պատրաստված է օլիմպիական օղակների տեսքով և խորհրդանշում է միասնություն, սպորտային  առողջ մրցակցություն ու  մարզիկների միջև  փոխադարձ հարգանք։

 

Placeholder
Միջազգային օլիմպիական կոմիտեն արժանացել է ևս երկու հեղինակավոր մրցանակի՝ Architizer A + Awards