«Արարատների» խաղը ներկայում անհնարին է դարձել
Սպորտ
16:10 17/08/2020
Հայաստան

«Արարատների» խաղը ներկայում անհնարին է դարձել

Կորոնավիրուսի դեպքերն «Արարատում» ավելացել են։ Անցկացված ՌՆԹ/PCR թեստերի արդյունքներով «Արարատ-2» թիմի ևս յոթ ֆուտբոլիստի և մեկ մարզչի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուսային հիվանդություն։ Ակումբի տարածած հայտարարության համաձայն, երկու թիմերում ընդհանուր առմամբ ունեն 18 վարակակիր ֆուտբոլիստ և մարզիչ՝ 5-ը «Արարատ», իսկ 13-ը՝ «Արարատ-2» թիմից։

«Նման պայմաններում «Արարատը» երեկ VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի խաղում մրցեց «Փյունիկի» հետ՝ հայտացուցակում ունենալով ընդամենը մեկ դարպասապահ։

Ստեղծված իրավիճակը լուրջ խնդիրներ է ստեղծել նաև Ձորաղբյուրի մարզաբազայի աշխատանքներում, որն այժմ հանդիսանում է վարակի օջախ։ Մարզումային գործընթացի պատշաճ կազմակերպումը ներկայումս դարձել է անհնարին։

Հաշվի առնելով այս ամենը՝ «Արարատ» ֆուտբոլային ակումբը դիմել է ՀՖՖ-ին՝ խնդրելով հետաձգել VBET  Հայաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ մրցափուլի «Շիրակ» - «Արարատ» հանդիպումը»,- նշված է հայտարարության մեջ։ 

 

Placeholder
«Արարատների» խաղը ներկայում անհնարին է դարձել