«Բարսելոնայի» ֆուտբոլիստները ցանկանում են նախագահի արտահերթ ընտրություններ
Աշխարհում
09:23 17/08/2020
Աշխարհ

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները ցանկանում են նախագահի արտահերթ ընտրություններ

«Բարսելոնայի» ֆուտբոլիստները պահանջում են ակումբի նախագահի արտահերթ ընտրություն։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով AS-ին։

Ֆուտբոլիստներն  ընդունում են Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բավարիային» 2:8 հաշվով ջախջախիչ պարտության համար մեղավորության մի մասը, բայց միաժամանակ թիմը վստահ է, որ այս արդյունքի վրա ազդել է նաև թիմի ղեկավարությունում խառնաշփոթ վիճակը։

«Մթնոլորտը բավականին լարված է։ Ամեն ինչ հնարավոր չէ ուղղել տարօրինակ տրանսֆեր կատարելով ու բերելով մեկ կամ երկու նոր մարդ: Մեզ անհրաժեշտ է վերաբեռնում», - ասել է խաղացողը, որի անունը չի բացահայտվել:

Այս պահին կատալոնական թիմի նախագահը Խոսեպ Բարտոմեուն է, իսկ նոր ղեկավարի ընտրությունը նշանակված է 2021 թվականին։
 

Placeholder
«Բարսելոնայի» ֆուտբոլիստները ցանկանում են նախագահի արտահերթ ընտրություններ