Թոմ Քրուզը ֆիլմի նկարահանումների ժամանակ վթարի է ենթարկվել
Մշակույթ
09:58 17/08/2020
Աշխարհ

Թոմ Քրուզը ֆիլմի նկարահանումների ժամանակ վթարի է ենթարկվել

Ամերիկացի դերասան Թոմ Քրուզը «Առաքելությունն անիրագործելի է» ֆիլմի յոթերորդ մասի նկարահանումներին մոտոցիկլետով հնարքի ժամանակ վթարի է ենթարկվել։ Գազետա.ռու կայքը, հղում անելով The Mirror-ին, գրում է, որ նկարահանումների ժամանակ դերասանից պահանջվել էր մի շինության տանիքից մոտոցիկլետով թռչել մյուս տանիքի վրա։ Քրուզը որոշել է չդիմել կասկադյորի օգնությանը և ինքնուրույն կատարել հնարքը։

Արագ ընթացքի ժամանակ մոտոցիկլետը հանկարծակի սկսել է արգելակել և չի կարողացել հասնել տանիք: Դերասանն ինքը ապահովագրված է եղել և վթարի հետևանքով չի տուժել։ 2,5 մլն դոլար արժողությամբ մոտոցիկլն այրվել է։

Ռեժիսոր Քրիստոֆեր Մակկուորիի «Առաքելությունն անիրագործելի է 7» ֆիլմը պետք է վարձույթում լինի 2021 թվականի նոյեմբերի 18-ին:

 

Placeholder
Թոմ Քրուզը ֆիլմի նկարահանումների ժամանակ վթարի է ենթարկվել