«Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ հեռացնել Գվարդիոլային
Աշխարհում
15:10 17/08/2020

«Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ հեռացնել Գվարդիոլային

«Մանչեսթեր Սիթին» մտադրություն չունի հեռացնել գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային՝  Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Քառորդ եզրափակչում «քաղաքաբնակները» 1:3 հաշվով զիջեցին «Լիոնին» և մրցաշարից դուրս մնացին: Դրանից հետո լրատվամիջոցները տեղեկացրին, որ Գվարդիոլան կարող է աշխատանքից հեռացվել. գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուներից մեկը «Տոտենհեմի» նախկին մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն էր:

Աղբյուրի համաձայն, «Մանչեսթեր Սիթին» պլան չունի հեռացնել գլխավոր մարզչին  և ցանկանում է թարմացնել պայմանագիրը նրա հետ:  Գործող համաձայնագրի ժամկետը լրանում է 2021 թվականին։

Placeholder
«Մանչեսթեր Սիթին» մտադիր չէ հեռացնել Գվարդիոլային