Աթլետիկայի մրցաշարի առաջին փուլն անցկացվել է  Մոնակոյում
Սպորտ
18:21 17/08/2020
Աշխարհ

Աթլետիկայի մրցաշարի առաջին փուլն անցկացվել է Մոնակոյում

Աթլետիկայի «Ադամանդե լիգա» անունը կրող  մրցաշարի առաջին փուլն անցկացվել է  Մոնակոյում։ Այս մասին  տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ Այն  համարվում է հեղինակությունների ստուգատես, քանզի մասնակցել են համաշխարհային մեծ թվով աստղեր։

Կազմակերպիչները 16 հազար տեղանոց ստադիոնի համար վաճառել են ընդամենը հինգ հազար տոմս, նպատակով , որ ներկաների միջև պահպանվի համապատասխան հեռավորություն։ Հաշվի առնելով  ներկա իրավիճակը, կազմկոմիտեն  փորձել է լինել ստեղծագործ ու նորարար։ Գտել են մրցումները ավելի հետաքրքրիր դարձնելու եղանակը։

Մարզական  իրադարձությունները չպետք է  անցկացվեն լռության  պայմաններում, անհրաժեշտ է ստեղծել այնպիսի միջավար, որին սովոր են մարզիկները։  

Նոր տեխնոլոգիան  ներկայացվել   է ընթացիկ մրցաշրջանի համար, որով նույնիսկ դատարկ տրիբունաների պարագայում մարզիկներն ու սպասարկող անձնակազմերը աուդիոէֆեկտների շնորհիվ կզգան, կլսեն բազմահազար մարզասերների ոգևորող ձայները։  

Համակարգը կօգտագործվի նաև Ստոկհոլմում  / օգոստոսի 23 –ին / և Բրյուսելում  / սեպտեմբերի 4-ին /  «Ադամանդե լիգայի»  հաջորդ փուլերի ժամանակ,  առանց հանդիսականի կայանալիք մրցումներում:

 

Placeholder
Աթլետիկայի մրցաշարի առաջին փուլն անցկացվել է Մոնակոյում