ՄՕԿ-ը մինչև 2028 թվականը երկարաձգել է հովանավորչական պայմանագիրը Procter & Gamble ընկերության հետ
Սպորտ
18:19 18/08/2020
Աշխարհ

ՄՕԿ-ը մինչև 2028 թվականը երկարաձգել է հովանավորչական պայմանագիրը Procter & Gamble ընկերության հետ

Միջազգային օլիմպիական կոմիտեն / ՄՕԿ / մինչև 2028 թվականը  երկարաձգել է հովանավորչական պայմանագիրը Procter & Gamble / P&G /  ընկերության հետ: Նրանց գործընկերությունը սկսվել է  2010թ․-ից։ Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Նոր համաձայնագիրը  հաստատել են ՄՕԿ –ի նախագահ Թոմաս Բախը և P&G - ի բրենդ տնօրեն Մարկ Պրիտչարդը։

Գործընկերությունը ներառում է «Տոկիո -2020»,  «Պեկին -2022», «Փարիզ -2024», «Միլան-Կորտինա-  2026»  և «Լոս Անջելես-2028» օլիմպիական խաղերը։

Կորպորացիան ՄՕԿ –ի  հետ ստեղծել է նաև «Բարի կամեցողություն» հիմնադրամ։  Այն կաջակցի  օլիմպիական և պարալիմպիկ մարզիկներին, ովքեր աշխատում են մարդկային արժեքների առաջխաղացման ծրագրերի վրա: Օգնության համար կարող են դիմել այն մարզիկները , ովքեր  համագործակցում են հասարակական կազմակերպությունների հետ և աշխատում են հումանիտար նախագծերի շուրջ։

Placeholder
ՄՕԿ-ը մինչև 2028 թվականը երկարաձգել է հովանավորչական պայմանագիրը Procter & Gamble ընկերության հետ