Վենգերը ցանկանում է գլխավորել Հոլանդիայի հավաքականը
Աշխարհում
13:02 18/08/2020
Աշխարհ

Վենգերը ցանկանում է գլխավորել Հոլանդիայի հավաքականը

«Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը մտադիր է վերսկսել մարզչական կարիերան, գրում է sport.ru-ն։

Նշվում է, որ ֆրանսիացի մասնագետն իր ծառայություններն է առաջարկել Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիային:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդ Կոեմանը հեռանում է Հոլանդիայի հավաքականից: Առաջիկայում նա կգլխավորի «Բարսելոնան»:

Այսպիսով, եթե Վենգերը աշխատանք ստանա Հոլանդիայի ընտրանու կողմից, ապա նա կկարողանա թիմին պատրաստել Եվրոպայի գալիք առաջնությանը, որը տեղի կունենա հաջորդ ամռանը:

Placeholder
Վենգերը ցանկանում է գլխավորել Հոլանդիայի հավաքականը