ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն
Սպորտ
18:32 19/08/2020
Հայաստան

ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է ՀՖՖ մրցավարական դպրոցի ընդունելություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

«ՀՖՖ Մրցավարական դպրոցի վերակազմակերպման արդյունքում ՀՖՖ-ն մշակել է դասընթացների անցկացման նոր ձևաչափ: Այսուհետ դասընթացներն անցկացվելու են ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում, Վանաձորում և Արտաշատում: Նոր ձևաչափը ընդգրկում է ֆուտբոլ և ֆուտզալ խաղերի մրցավարական հիմունքները։

Դասընթացների մասնակցության համար հարկավոր է ս․թ․ օգոստոսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը ընկած ժամանակահատվածում ՀՖՖ Մրցավարական դպրոցի [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկել մասնակցի փաստաթղթային փաթեթը:

Ժամանակացույցը և անցկացման վայրը.

Ընդունելության ժամկետները՝ 15․08․2020-ից 15․09․2020-ը

Դասընթացի ժամկետները՝ դասընթացի վերջնական ժամանակացույցը կհաստատվի ընդունելության գործընթացի ավարտից հետո։ Դասընթացների տևողությունը 1 տարի է։

Անցկացման վայրը՝ Երևան, Գյումրի, Վանաձոր, Արտաշատ

Պահանջվող փաստաթղթեր․

Դասընթացի մասնակցության գրանցման հայտ, որը անհրաժեշտ է լրացնել:

Անձնագիր,

3x4 չափի նկար,

Տեղեկանք բժշկից առ այն, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է կատարելու մրցավարական աշխատանք՝ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող ֆիզիկական տարատեսակ վարժություններով,

Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք,

Առկայության դեպքում՝ միջնակարգ և/կամ բարձրագույն կրթական աստիճանը հավաստող փաստաթուղթ

Վերոնշյալ բոլոր փաստաթղթերի սկան տարբերակները հարկավոր է ընդունելության համար սահմանված ժամանակահատվածում ուղարկել ՀՖՖ Մրցավարական դպրոցի [email protected] էլեկտրոնային հասցեին:

Ուսման վարձը․

Դասընթացներն անվճար են։

Դիմելու համար պարտադիր պայմաններ

Մրցավարական դպրոց կարող են ընդունվել 18-ից  30 տարեկան բոլոր ցանկացողները (տղաներ, աղջիկներ)
Բժշկի կողմից  տեղեկանքի առկայություն առ այն, որ դիմորդը ֆիզիկապես ունակ է կատարելու մրցավարական աշխատանք՝ դրա բաղկացուցիչ մաս հանդիսացող տարատեսակ ֆիզիկական վարժություններով։

 Դասընթացների ավարտից հետո այն մասնակիցներին, ովքեր բարեհաջող կհանձնեն քննություններ «Խաղի Կանոններ»-ից, ֆիզպատրաստականությունից և պրակտիկ գործունեությունից, կտրվեն համապատասխան արտոնագրեր, և նրանք կհամալրեն ՀՖՖ մրցավարական կորպուսի շարքերը»,-նշված է հաղորդագրությունում: 

Placeholder
ՀՖՖ-ն հայտարարում է մրցավարական դպրոցի ընդունելություն