«Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմը հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար
Մշակույթ
14:19 19/08/2020
Աշխարհ

«Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմը հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար

Ջոան Ռոուլինգի գրքի հիման վրա նկարահանված  «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմի առաջին մասը տոմսարկղերում հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար գումար։  «Գազետա.ռու»-ն գրում է, որ անցած շաբաթվա ընթացքում չինական տոմսարկղերում ֆիլմի՝ մոտ 13 միլիոն դոլարի տոմս է վաճառվել։ 

Ավելի վաղ,  «Հարի Փոթերի» մասին ֆիլմերի շարքում, միայն «Հարի Փոթերը և Մահվան պարգևները» ֆիլմի առաջին մասին բյուջեն գերազանցել էր մեկ միլիարդ դոլարը։  Երկրորդ մասին բյուջեն հասել է 1,3 միլիարդ դոլարի:

«Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմը նկարահանվել է 2002 թվականին։
 

Placeholder
«Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» ֆիլմը հավաքել է ավելի քան 1 միլիարդ դոլար