Թիավարության 2020թ․ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Լեհաստանում
Աշխարհում
18:24 19/08/2020
Աշխարհ

Թիավարության 2020թ․ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Լեհաստանում

Ակադեմիական թիավարության 2020թ․ Եվրոպայի  առաջնությունը կանցկացվի հոկտեմբերի 9-11-ը, Լեհաստանի Պոզնան քաղաքում: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։

Որոշումը կայացրել են մարզաձևի  միջազգային  ֆեդերացիան  / FISA /  և մրցաշարի կազմկոմիտեն: Մեկնարկը պետք է տեղի ունենար հունիսին, բայց համաճարակի պատճառով հետաձգվել էր:

Մրցաշարի կազմկոմիտեն մշակել է հատուկ  կանոնակարգ, որը  համապատասխանում է առողջապահության համաշխարհային կազմակերպության  / ԱՀԿ /, FISA- ի և Լեհաստանի իշխանությունների բոլոր պահանջներին ու առաջարկություններին: Ռեգատայի յուրաքանչյուր մասնակից պետք է  հարցաշար լրացնի  առողջության մասին և ներկայացնի  բոլոր անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը: Ազգային ֆեդերացիաները պատասխանատվություն պետք է կրեն  մարզիկների և թիմի անդամների կյանքի ու  առողջության համար։

Կազմակերպիչները թիավարներին  խորհուրդ են տալիս մրցավայր  ժամանել  առանձին ավտոբուսով կամ գնացքով, որպեսզի նվազագույնի հասցվի   մարդկանց հետ շփումները:

Սանիտարական և ախտահանման աշխատանքների համար յուրաքանչյուր մարզիկ լրացուցիչ  կվճարի  40 եվրո։

Մրցումները կանցկացվեն առանց հանդիսականների։

Առաջնության օրերին  նշանակված է  եվրոպական  ֆեդերացիայի վեհաժողովը։  Ովքեր ի վիճակի չեն լինի մեկնել Լեհաստան,  նիստին կմասնակցեն հեռավար։

 

Placeholder
Թիավարության 2020թ․ Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Լեհաստանում