Օգոստոսի 21-ին Հայաստանի շախմատի  թիմը կմրցի Ռումինիայի շախմատիստների հետ
Սպորտ
18:51 20/08/2020
Հայաստան

Օգոստոսի 21-ին Հայաստանի շախմատի թիմը կմրցի Ռումինիայի շախմատիստների հետ

Հուլիսի 25-ին է  մեկնարկել  առցանց շախմատի  համաշխարհային առաջին  օլիմպիադան,  որին մասնակցում են 163 երկրների հավաքականներ։ Հինգ խմբերի բաժանված թիմերը պայքարեցին առաջին եռյակներում տեղ գտնելու համար,  նպատակով, որ այնուհետև մասնակցեն ուժեղագույների մրցավեճին:

Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Էլիտ դիվիզոնի մրցաշարի 40 թիմերը բաժանված են  չորս ենթախմբի։ Հայ շախմատիստներն  ընդգրկված են  երրորդ տասնյակում, որտեղ նրանց  մրցակիցներն են Ալժիրի, Մարոկկոյի, Անգլայի, Ռուսաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Թուրքիայի, Խորվաթիայի և  Եգիպտոսի ներկայացուցիչները։

Մրցակարգը շրջանաձև է և  կավարտվի օգոստոսի 23-ին։

Վաղը ՝ օգոստոսի 21-ին, առաջին տուրում,  Հայաստանի թիմը կմրցի Ռումինիայի շախմատիստների հետ։ Մեր տղամարդկանց հավաքականում են  Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը,  պահեստայիններն են՝ Հրանտ Մելքումյանը և Սամվել Տեր-Սահակյանը: Մարզիչ՝ Արշակ Պետրոսյան:

Կանայք՝ Էլինա Դանիելյան, Լիլիթ Մկրտչյան, պահեստայիններ՝ Մարիա Գևորգյան, Սուսաննա Գաբոյան: Մարզիչ՝ Զավեն Անդրիասյան։

Մինչև 20 տարեկաններ ՝ Հայկ Մարտիրոսյան, Աննա Սարգսյան, պահեստայիններ՝ Շանթ Սարգսյան, Մարիամ Ավետիսյան: Մարզիչ՝ Արտաշես Մինասյան:

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը ողջունել է  օլիմպիադայի մասնակիցներին և կազմակերպիչներին։ Նա ասել է,   որ ՖԻԴԵ - ն լավ  օրինակ է ցույց տալիս  այն մասին, թե ինչպես կարելի է նորարար և անվտանգ եղանակով  մրցումներ կազմակերպել համաշխարհային առողջապահական ճգնաժամի ընթացքում։

 

 

Placeholder
Օգոստոսի 21-ին Հայաստանի շախմատի թիմը կմրցի Ռումինիայի շախմատիստների հետ