«Բարսելոնան» բանակցություններ է սկսել Վան դե Բեկի հետ
Աշխարհում
17:43 21/08/2020

«Բարսելոնան» բանակցություններ է սկսել Վան դե Բեկի հետ

Կատալոնական «Բարսելոնան» մտադիր է ընթացիկ տրանսֆերային պատուհանի ընթացքում պայմանագիր կնքել հոլանդական «Այաքսի» և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի հետ, գրում է football.ua-ն։

Նշվում Է, որ  «Բարսելոնան» բանակցություններ է սկսել 23-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ և առաջարկել է 6 տարվա պայմանագիր:

Վան դե Բեկի տեղափոխությամբ հետաքրքրված էր նաև Մադրիդի «Ռեալը», որը, սակայն, հրաժարվել է հոլանդացի կիսապաշտպանին ձեռք բերելու մտադրությունից:

Դոնի վան դե Բեկի՝ «Բարսելոնա» տեղափոխության գործարքում կարող է ընդգրկվել նաև կատալոնական թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը:
 

Placeholder
«Բարսելոնան» բանակցություններ է սկսել Վան դե Բեկի հետ