Գուչիի սպանության մասին ֆիլմն «աստղաշատ» է
Մշակույթ
19:31 22/08/2020
Աշխարհ

Գուչիի սպանության մասին ֆիլմն «աստղաշատ» է

Ռեժիսոր Ռիդլի Սքոթը ֆիլմ է նկարահանում գործարար Մաուրիցիո Գուչիի սպանության մասին։ Deadline-ի տվյալներով, դերասանական կազմը բավականին աստղային է՝ Ռոբերտ Դե Նիրո, Ալ Պաչինո, Ջերարդ Լետո, Լեդի Գահա, Ադամ Դրայվեր։

Ֆիլմը պատմում է 1955 թվականին գործարար Գուչիի սպանության մասին։  Հետաքննության արդյունքում պարզվել է, որ հանցագործության կազմակերպիչը  Գուչիի կինն է՝ Պատրիցիա Ռեջանին (Լեդի Գագա)։ Նա դատապարտվել էր 29 տարվա ազատազրկման և ազատվել վաղաժամ՝ 2016 թվականին։

kulturomania.ru-ի հաղորդմամբ, ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2021 թվականին։

Placeholder
Գուչիի սպանության մասին ֆիլմն «աստղաշատ» է