Մատենադարանի ընթերցասրահը կբացվի օգոստոսի 25-ին
Մշակույթ
09:00 22/08/2020
Հայաստան

Մատենադարանի ընթերցասրահը կբացվի օգոստոսի 25-ին

Օգոստոսի 25-ից բացվելու է Մաշտոցյան Մատենադարանի  ընթերցասրահը, իսկ սեպտեմբերի 1-ից՝  թանգարանային համալիրը:  Այս մասին հայտնում են Մատենադարանից։ 

Համավարակի պայմաններում  անվտանգ այցերի համար հորդորում են հետևել ՀՀ պարետի Ν 253 որոշման ցուցումներին։ Թանգարան և ընթերցասրահ  այցելության ողջ ընթացքում կրել դիմակ:
Նախքան թանգարան և ընթերցասրահ մուտք գործելը, պարտադիր ջերմաչափում անցնելուց հետոախտահանել ձեռքերն ալկոհոլային հիմքով ախտահանիչով:

Թանգարանի ներսում և ընթերցասրահում  պահպանել առնվազն 1.5 մետր սոցիալական հեռավորություն: Բացառվում է այցելուների սպասարկման ընդհանուր տարածքում յուրաքանչյուր 20 քառակուսի մետրի հաշվարկով 10-ից ավելի այցելուի միաժամանակյա ներկայությունը:

Նոր այցելություն թույլատրվում է միայն թանգարանի ներսում գտնվող այցելուների թույլատրելի քանակը չգերազանցելու պարագայում:

Ընթերցասրահը բաց է երեքշաբթի-շաբաթ,  10:00-18:00:
Թանգարանը բաց է երեքշաբթի-շաբաթ, 10:00-17:00:

Placeholder
Մատենադարանի ընթերցասրահը կբացվի օգոստոսի 25-ին