Վարդանյան. Կառավարությունն Ամուսլարի խնդրի լուծման վերաբերյալ երկու տարվա ընթացքում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել
ԱՅԼՄԱՄՈՒԼ
11:18 22/08/2020
Հայաստան

Վարդանյան. Կառավարությունն Ամուսլարի խնդրի լուծման վերաբերյալ երկու տարվա ընթացքում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել

««Լիդիան»-ի պահնորդական ծառայությունը նպատակաուղղված ծրագիր է մշակել և ամեն ինչ անում է, որ ջերմուկցիների համբերության բաժակը լցվի, բայց, փառք Աստծո, ջերմուկցիները այդ սադրանքներին չեն ենթարկվում, սակայն դա լուրջ վտանգներ է իր մեջ պարունակում»,- Tert.am –ին հետ զրույցում նշել է իրավաբան- բնապահպան Նազելի Վարդանյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում Ամուլսարի շուրջ ընթացող զարգացումներին:

«Ջերմուկցիներն երեք-չորս օր Ամուլսարի ճանապարհն էին փակել, կոնֆլիկտային իրավիճակ էր, երեկ Կառավարության շենքի մոտ էին, սակայն Կառավարությունը ձայն չի հանում, այս լռությունը լավ հետևանքներ չի ունենալու: Եթե իրենք մտածում են, որ այս լռությամբ, թույլ են տալու, որ այդտեղ գործունեություն իրականացնեն, և ներքին պայմանավորվածություն ունեն «Լիդիան»-ի հետ, դա մեր երկրի համար հղի է լուրջ հետևանքներով»,- ասել է նա:

Բնապահպանը նշել  է, որ «Լիդիան» ընկերությունը հայտարարում է, որ ներդրումներ է արել, սակայն դա իրականությանը չի համապատասխանում, և եթե Ամուլսարի պահապանները թույլ տան, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունը հանքում աշխատանքներ իրականացնի, ապա «Լիդիան»-ը դա բերելու է իրավական դաշտ և պետությանը պահանջներ է ներկայացնելու՝ ասելով, որ պետությունը մեր գործունեությունը չի խոչընդոտել, ինչը չպետք է թույլատրել:

Անդրադառնալով «Լիդիան»-ի հայտարարությանը, որ իրենց գործունեությունը օրինական է, Վարդանյանը նշել է, որ ի սկզբանե նրանց գործողությունները  անօրիանական են, քանի որ «Լիդիան»-ը Ջերմուկում լսումներ չի կազմակերպել և եթե համայնքը թույլ չի տալիս այդ տարածքում գործողություն իրականացնել,  ապա իրենք պետական մարմիններից թույլտվություն չեն կարող ունենալ:

Նազելի Վարդանյանին անհանգստացնում է նաև այն հանգամանքը, որ կառավարությունը խնդրի լուծման վերաբերյալ երկու տարվա ընթացքում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել. ««էլարդ»-ին  450 հազար դոլար գումար փոխանցեցին, և ոչ մի  գնահատական չտրվեց և իրավական հետևանքներ չունեցավ: Տեսչական մարմինը գնացել ստուգել էր, ապօրինի հանքարդյունահանություն էր հայտնաբերել, գործունեությունը արգելել էր, հետևողական չեղան, գործը գնաց  դատարան, տեսչական մարմնի նոր տնօրենը տեր չկանգնեց և այդ որոշումը չեղյալ համարվեց:

Երկու քրեական գործ կա, որը երկու տարի է՝ քննում են, բոլոր դատավարական ժամկետները բաց են թողվել, դրա մասին ոչ մեկ չի խոսում և պատասխանատվություն չի կրում: Մենք մատնանշել ենք, թե ժամանակին ինչ կոռուպցիոն ռիսկեր են պարունակել: Կամ ինչո՞ւ որևէ մեկը չհարցրեց, թե Ջերմուկի քաղաքապետը ի՞նչ իրավունքով է այդ ճանապարհային, բուֆերային պաշտպանական գոտին վարձակալության տվել, և ի՞նչի հիմքով, ինչո՞ւ հետևողական չէր լինում, որ այդ խախտումները վերանար, հատկապես որ Գնդևազի գյուղապետի նկատմամբ քրեական գործ է հարուցվել ու պարզ է դարձել, թե ի սկզբանե ինչ խախտումներով են օտարվել և վարձակալության տվել: Նոր Կառավարությունը հետևողական պետք է լիներ»:

Բնապահպանի խոսքով՝ «Լիդիան»-ին գործողություններ իրականացնելու թույլտվությամբ խախտվել է մի շարք բնապահպանական կոնվենցիաներ և օրենքներ, որը Հայաստանը բնապահպանության ոլորտում վավերացրել է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

 

Placeholder
Վարդանյան. Կառավարությունն Ամուսլարի խնդրի լուծման վերաբերյալ երկու տարվա ընթացքում կոնկրետ քայլեր չի ձեռնարկել