Անլար ականջակալները վնասակար են
Աշխարհում
20:00 22/08/2020
Աշխարհ

Անլար ականջակալները վնասակար են

Bluetooth-ականջակալներն առավել վտանգավոր են առողջության համար ուղեղին մոտ ճառագայթվող   էլեկտրամագնիսական ալիքների պատճառով։ Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին «Փրայմ» գործակալությանն ասել է դոցենտ Ալեքսանդր Տիմոֆեևը։

Փորձագետը նշել է, որ մարդու նյարդային համակարգը նույնպես «ունի էլեկտրամագնիսական հոսանքներ»,  այդ պատճառով բնության մագնիսական տատանումներից տառապող անձանց թիվը գնալով աճում է միայն։

40 երկրից գիտնականները պարզել են, որ անլար ականջակալները կարող են գլխուղեղի քաղցկեղ առաջացնել, քանի որ Bluetooth-ը ստեղծում է էլեկտրամագնիսական վտանգավոր դաշտ, որն իր բնութագրերով նման է միկրոալիքային ճառագայթմանը: Փորձագետներն ընդգծել են, որ ուղեղի մոտ  նման ճառագայթումը վնասակար է։

Ավելի վաղ վիրաբույժ  Պավել Ազարովն ասել էր, որ փոքր ականջակալները վնասակար են լսելու համար, քանի որ փոքր բարձրախոսներով ականջակալները արտադրում են միայն բարձր հաճախականության հնչյուններ, և ձայնի ամբողջ սպեկտրը լսելու համար մարդը ձայնը բարձրացնում է: Ըստ օտոլարինգոլոգի, լսողության հնարավոր խնդիրներ չառաջացնելու համար  պետք է գլխավերևով ականջակալներ օգտագործել։ Նա կոչ է արել երեխաների համար գնել նման ականջակալներ։
 

Placeholder
Անլար ականջակալները վնասակար են