Մեքենաների կողային հայելիների գողը հայտնաբերվել է
Իրավունք
15:57 22/08/2020
Աշխարհ

Մեքենաների կողային հայելիների գողը հայտնաբերվել է

Ոստիկանության Մարաշի բաժանմունքի քրեական հետախույզները օգոստոսի 21-ին Բեյրութի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, «ՇԿՈԴԱ» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 40 տարեկան մի տղամարդու։ Նա մեքենայի բեռնախցիկից ներկայացրել է երեք պոլիէթիլենային տոպրակ, որոնցում մեքենաների կողային հայելիներ էին։ Նա հայտնել է, որ դրանք գողացել է հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում՝ Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններից: Գողոնն առգրավված է:

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժած անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Մարաշի բաժանմունքի և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդը հուլիսին գողացել է Րաֆֆու փողոցի շենքերից մեկի բակում կայանված «Լեքսուսի» կողային հայելիները:

Տուժողից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:

Placeholder
Մեքենաների կողային հայելիների գողը հայտնաբերվել է