«Կամք»-ը ավտոերթով պահանջում է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը
Կրթություն, գիտություն
12:53 24/08/2020
Հայաստան

«Կամք»-ը ավտոերթով պահանջում է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը

Ազգային արժեքների պաշտպանության «Կամք» հասարակական նախաձեռնությունն այսօր ավտոերթ է կազմակերպել՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Մեքենաների շարասյունն այսօր կարճ կանգառ կատարեղ ԱԺ-ի դիմաց: Ակցիայի նախաձեռնող խմբի ղեկավար Վահագն Չախալյանը բարձրախոսով հայտարարեց, թե էլ ինչքան մարդ պետք է հավաքվի բողոքի, որպեսզի Արայիկ Հարությունյանը հրաժարական տա և վերջինիս կոչ արեց հեռանալ:

Մեքենաների շարասյունը մոտենում է ԿԳՄՍ նախարարությանը, որը շրջապատված է ոստիկանության ուժերով:

Նախօրեին հասարակական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ ասվում է. «Նկատի ունենալով ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ներկայումս վարվող հայատյաց քաղաքականությոնը՝ ՀՀ կառավարությունից պահանջում ենք.
-Անմիջապես աշխատանքաից ազատել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին,
-անմիջապես ցրել հանրակրթական պետական չափորոշները մշակող աշխատանքային խմբերը և չեղարկել սեղանին դրված չափորոշիչները,
- ձևավորել դասագրքեր կազմող նոր աշխատանքային խմբեր՝ կազմված ՀՀ պրոֆեսորադասախոսական և ուսուցչական կազմի լավագույն մասնագետներից՝ նախապես հրապարակելով նրանց անունները,
- բացառել Լանզարոտեի կոնվենցիայի դրույթների իրագործմամբ շահագրգռված հասարակական կազմակերպությունների մուտքը կրթական հաստատություններ,
-վերանայել  հանրակրթական ուսումնական հաստատութուններում ուսումնական տարին սկսելու՝ պարետի կողմից սահմանված ուղեցույցերով երեխաների ֆիզիկական և հոգևոր առողջությունը վնասող պահանջները՝ դիմակ կրելը, գրատախտակին չմոտենալը, դասամիջոց չանելը և այլը»:

«Կամք» նախաձեռնությունը հայտարարում է, որ այդ  պահանջները կշարունակվեն մինչև դրանց լիարժեք բավարարումը և քաղաքացիներին կոչ է արել օգոստոսի 28-ին, ժամը 13:00-ին գալ ԿԳՍՄ նախարարությա դիմաց՝ «Թույլ չենք տա կործանել մեր կրթական համակարգը» կարգախոսով բողոքի ցույցին մասնակցելու:

 

Placeholder
«Կամք»-ը ավտոերթով պահանջում է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը