Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմը քննարկում է Մեծ Բրիտանիայում մշակված կորոնավիրուսային պատվաստանյութի արագ տեմպով ձեռք բերելու հարցը:
«Գազետա.ռու»-ն փոխանցում է, որ պատվաստանյութը ստեղծվել է Օքսֆորդի համալսարանի և «AstraZeneca»- ի համատեղ ջանքերով։
Պատվաստանյութի ներմուծումը կարող է կազմակերպվել ԱՄՆ-ի Պարենի և դեղերի վարչության թույլտվությունից հետո։ Այնուամենայնիվ, դա հնարավոր կլինի, եթե ղեկավարությունը համոզված լինի դեղամիջոցի վերաբերյալ իրականացված ուսումնասիրությունների հաջողության մեջ:
Ըստ հրապարակման, Միացյալ Նահանգներում պատվաստանյութը օգտագործելու թույլտվությունը կտրվի հոկտեմբերին: