Բասկետբոլի առաջնությունում հաղթել է «Ուրատուն»-ն
Սպորտ
20:22 24/08/2020
Հայաստան

Բասկետբոլի առաջնությունում հաղթել է «Ուրատուն»-ն

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան Splash League-ի հետ համատեղ անցկացրել է  FIBA 3 x 3 սթրիթբոլի առաջին պաշտոնական մրցաշարը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։  

Այն անցել է մասսայականության նշանաբանով: Մասնակից թիմերի քանակը գերազանցել է  սպասելիքները, քանզի ասպարեզ են դուրս եկել  67 թիմեր:

Երևանի Cascade Art Playground-ի խաղահրապարակում կայացած մրցումներին ականատես են  եղել բազմաթիվ մարզասերներ:ինչը վկայում է, որ մեզանում  բասկետբոլը սիրված մարզաձև է:

Հաղթող  է ճանաչվել  «Ուրատուն», որի կազմում էին Գեորգի Պոդկոլզինը, Միքայել Պողոսյանը, Լևոն Պողոսյանը և Մանո Հալաջյանը։ Մրցանակային հաջորդ երկու տեղերը զբաղեցել են  համապատասխանաբար «Varant» և  «Back to Back» թիմերը։

Placeholder
Բասկետբոլի առաջնությունում հաղթել է «Ուրատուն»-ն