Պարգևատրումներ ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար
Քաղաքական
19:36 25/08/2020
Հայաստան

Պարգևատրումներ ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար

Մի շարք անձիք կպարգևատրվեն ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար․Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը: 

«Քիչ առաջ ստացա Վարչապետի՝ Տավուշի մարզի հայ-ադրբեջանական սահմանային մարտերին ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար մի շարք անձանց պարգևատրման մասին որոշումը։

Ավելի վաղ մի շարք ընկերություններ ստացել էին շնորհակալագրեր՝ ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից։
Շնորհավորենք և նորանոր ձեռքբերումներ մաղթենք ռազմարդյունաբերողներին՝ ի փառս մեր Հայրենիքի»,-տեղեկացրել է նախարարը։

Placeholder
Պարգևատրումներ ռազմարդյունաբերական սուբյեկտների ակտիվ մասնակցության համար