Համացանցում հայտնվել են Եֆրեմովի դատին մասնակցելու տոմսեր
Աշխարհում
15:52 25/08/2020
Աշխարհ

Համացանցում հայտնվել են Եֆրեմովի դատին մասնակցելու տոմսեր

Համացանցում տոմսեր են հայտնվել, որոնցով կարելի է մասնակցել մահվան ելքով ՃՏՊ-ի գործով դատական նիստին, որտեղ մեղադրյալը դերասան Միխայիլ Եֆրեմովն է: kulturomania.ru-ի հաղորդմամբ, տոմսերը հայտնվել են համացանցի ամենահայտնի առևտրական հարթակներից մեկում:

Իզաբելլա անունով օգտատերը, որը նախկինում վաճառում էր մարզագույք, առաջարկել է ցանկացողներին դատական նիստ մտցնել 500 հազար ռուբլով:  Որոշ ժամանակ անց հայտարարությունը հեռացվել է:

Հիշեցնենք՝ հունիսի 8-ի գիշերը Մոսկվայում  Եֆրեմովը Գրանդ Չերոկիով դուրս էր եկել հանդիպակաց  գոտի և բախվել ֆուրգոնի։ Ավելի ուշ  ֆուրգոնի վարորդը հիվանդանոցում մահացել է։ Փորձաքննությունը ցույց է տվել, որ վթարի պահին նա եղել է ոչ սթափ վիճակում։ Եֆրեմովի դեմ քրեական գործ է հարուցվել։ 

Placeholder
Համացանցում հայտնվել են Եֆրեմովի դատին մասնակցելու տոմսեր