Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Անգլիական «Մանչեսթր Սիթի» ֆուտբոլային ակումբը միացել է «Բարսենլոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին ձեռք բերելու պայքարին։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, ESPN-ին հայտնել է աղբյուրը։
Անգլիական ակումբի ղեկավարները հասկանում են, որ Մեսսիի ձեռքբերումը կարող է բարդ գործընթաց լինել, բայց նրանք պատրաստ են օգտվել ցանկացած հնարավորությունից: Բացի այդ, նրանք ակնկալում են, որ «Բարսելոնան» ողջամիտ գին կուզի հարձակվողի համար:
Միևնույն ժամանակ, «Բարսելոնան» մտադիր չէ բաց թողնել իր խաղացողին։ Ակումբի ղեկավարությունը նախազգուշացրել է, որ Մեսսի գինը կարող է կազմել ավելի քան 700 միլիոն եվրո: