Գերմանական կլինիկան չեղարկել է մամուլի ասուլիսը՝ Նավալնիի առողջականի վերաբերյալ
Քաղաքական
20:22 25/08/2020
Հայաստան

Գերմանական կլինիկան չեղարկել է մամուլի ասուլիսը՝ Նավալնիի առողջականի վերաբերյալ

Գերմանական «Charite» կլինիկան, որտեղ տեղափոխվել է Ալեքսեյ Նավալնին, չեղյալ է հայտարարել ասուլիսը, որի ժամանակ նախատեսվում էր քննարկել նրա առողջական  վիճակը: Այդ մասին հայտնում է «Գազետա․ռու»-ն:

Միջոցառումը նախատեսված էր երեքշաբթի, օգոստոսի 25-ին:

Մամուլի ծառայությունը նաև բացատրություն չի տվել ասուլիսը չեղյալ հայտարարելու վերաբերյալ:

«Ասուլիս նախատեսված էր, բայց այն տեղի չի ունենա»,-մեջբերում է «Charite»-ը:
Ասուլիսը չեղարկվել է առավոտյան, նախքան լրատվամիջոցներին հաղորդագրություն ուղարկելը:

Placeholder
Գերմանական կլինիկան չեղարկել է մամուլի ասուլիսը՝ Նավալնիի առողջականի վերաբերյալ