Պարեդեսը կարող է «ՊՍԺ»-ից տեղափոխվել «Յուվենտուս»
Աշխարհում
17:50 25/08/2020
Աշխարհ

Պարեդեսը կարող է «ՊՍԺ»-ից տեղափոխվել «Յուվենտուս»

«Յուվենտուս»-ի նոր գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո Անդրեա Պիրլոն որոշել է  կազմում փոփոխություններ իրականացնել։ Այս մասին գրում է sport.ru-ն։

Լրագրող Ջանլուկա դը Մարզիոյի պաշտոնական կայքի համաձայն, «ՊՍԺ»-ի կիսապաշտպան Լեանդրո Պարեդեսը մտել է  «Յուվենտուս»-ի հետաքրքրությունների դաշտ։ Նախկինում կիսապաշտպանը խաղում էր «Զենիթի» կազմում: Եվ այժմ Պարեդեսը կարող է «ՊՍԺ»-ից տեղափոխվել «Յուվենտուս»։

Բացի այդ, թուրինյան ակումբը կարող է գնել «Նապոլիի» հարձակվող Արկադիուս Միլիկին կամ «Ռոմայի» հարձակվող Էդին Ձեկոյին:

Նախկինում «Յուվենտուսը» գլխավորում էր Մաուրիսիո Սարը: Նրան հեռացրեցին այն բանից հետո, երբ թիմը ՉԼ 16-րդ տուրի խաղում չկարողացավ հաղթել Ֆրանսիայի «Լիոն»-ին:

Placeholder
Պարեդեսը կարող է «ՊՍԺ»-ից տեղափոխվել «Յուվենտուս»