Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 19-րդ պացիենտը
Առողջություն
12:47 25/08/2020
Տարածաշրջան

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 19-րդ պացիենտը

Վրաստանում կորոնավիրուսից մահացել է ևս մեկ մարդ: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքի տեղեկատվության համաձայն, այս պահի դրությամբ Վրաստանում «կովիդ 19»-ից մահացել է 19 մարդ:

1tv.ge-ի հաղորդմամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 8 նոր դեպք և վարակման դեպքերի քանակը հասել է 1429-ի:

Ինչ վերաբերում է ապաքինվածներին, ապա վերջին 24 ժամում բուժվել է 13 պացիենտ: Ընդհանուր առմամբ Վրաստանում վարակին պարտության է մատնել 1150 մարդ:


 

Placeholder
Վրաստանում կորոնավիրուսից մահացել է 19-րդ պացիենտը