Կորոնավիրուսով կրկնակի վարակվելու դեպքեր՝ Նիդերլանդներում և Բելգիայում
Աշխարհում
13:32 25/08/2020
Աշխարհ

Կորոնավիրուսով կրկնակի վարակվելու դեպքեր՝ Նիդերլանդներում և Բելգիայում

Նիդերլանդներում և Բելգիայում COVID-19-ից վերականգված երկու հիվանդներ կրկին վարակվել են կորոնավիրուսով, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։

Ավելի վաղ, Հոնկոնգի համալսարանի (HKU) հետազոտողները հաղորդել էին կորոնավիրուսով նորից վարակվելու դեպքի մասին: Սկզբնապես բժիշկները վստահ չէին, արդյոք սա վիրուսի «վերակենդանացում» է, կամ արդյո՞ք այս ամբողջ ընթացքում վիրուսը եղել է մարդու մարմնում: Բայց գենետիկական հետազոտությունը ցույց է տվել, որ ապրիլին և օգոստոսին հիվանդի մոտ հայտնաբերված վիրուսային շտամները բոլորովին տարբեր են։

Նշվում է, որ Նիդերլանդներում երկրորդ անգամ է COVID-19 հայտնաբերվել թուլացած իմունային համակարգ ունեցող տարեց հիվանդի մոտ։ Իսկ Բելգիայում կրկին վարակված քաղաքացին երեք ամիս առաջ է հաղթահարել հիվանդությունը։

Վիրուսաբան Մարիոն Կոպմանսը  բացատրել է, որ բոլոր վարակներն ունեն այլ գենետիկական ծածկագիր, և «վերակենդանացման» պաշտոնական հաստատման համար անհրաժեշտ է ապացուցել, որ կորոնավիրուսի ՌՆԹ-ն այլ է:

Ըստ վիրուսաբանների, երկրորդ անգամ վարակվելու դեպքում հիվանդությունն ավելի թեթև ընթացք է ունենում։


 

Placeholder
Կորոնավիրուսով կրկնակի վարակվելու դեպքեր՝ Նիդերլանդներում և Բելգիայում