Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում
Օրվա թեմա
15:46 25/08/2020
Հայաստան

Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում

Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով, տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու համար, Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում 2020 թվականի օգոստոսի 26-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:

Ճանապարհային ոստիկանությունից հայտնում են, որ փոփոխության արդյունքում Գյուլբենկյան փողոցի առանցքային գծանշումը Սունդուկյան փողոցից Համբարձումյան փողոցի ուղղությամբ երթևեկության դեպքում Սունդուկյան-Ավետիսյան հատվածում կտեղափոխվի փողոցի դեպի աջ կողմը, իսկ Ավետիսյան-Համբարձումյան հատվածում՝ դեպի ձախ կողմը, ինչպես և փողոցի նշված կողմերում կարգելվեն տրանսպորտային միջոցների կանգառը:

Placeholder
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցում