Ղազախստանը ավելի քան 2 միլիոն ռուսական կորոնավիրուսային պատվաստանյութ ձեռք կբերի
Աշխարհում
15:26 26/08/2020
Աշխարհ

Ղազախստանը ավելի քան 2 միլիոն ռուսական կորոնավիրուսային պատվաստանյութ ձեռք կբերի

Ռուսաստանը Ղազախստանին կտրամադրի ավելի քան 2 միլիոն «Sputnik V» կորոնավիրուսային պատվաստանյութ։ Լուրը փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի խոսքը։

Բացի այդ, նախատեսվում է քննարկել մատակարարումների ծավալի ավելացումը մինչև 5 միլիոն դոզայի,- ասել է Դմիտրիևը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը և Ղազախստանը պայմանագիր են ստորագրել պատվաստանյութերի երաշխավորված ծավալի մատակարարման վերաբերյալ՝ փորձարկումների ավարտից հետո:

Ռուսաստանն աշխարհում առաջինն էր, որ գրանցեց կորոնավիրուսի պատվաստանյութը, որը մշակվել է Գամալեայի կենտրոնի կողմից՝ Ռուսաստանի Դաշնության Ուղղակի Ներդրումային Հիմնադրամի հետ համատեղ: Այն անվանվել է «Sputnik V»:

Placeholder
Ղազախստանը ավելի քան 2 միլիոն ռուսական կորոնավիրուսային պատվաստանյութ ձեռք կբերի