«Հրապարակ». ԲՀԿ-ում ամեն շաբաթ պիկնիկներ են կազմակերպվում
Օրվա թեմա
09:34 28/08/2020
Հայաստան

«Հրապարակ». ԲՀԿ-ում ամեն շաբաթ պիկնիկներ են կազմակերպվում

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԲՀԿ-ում թեժ աշնանը նախապատրաստվելուն զուգընթաց, ամեն շաբաթ պիկնիկներ են կազմակերպվում, Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ շաբաթը մի մարզ են այցելում և հյուրընկալվում այդ մարզից ընտրված ԲՀԿ-ական պատգամավորներին։ Թեև որոշ պատգամավորներ մեզ վստահեցրին, որ դրանք ապաքաղաքական պիկնիկներ են՝ քաղաքական հարցեր չեն քննարկում։ «Մանավանդ որ ամեն քայլափոխի ԱԱԾ-ն մեզ հետևում է»,- ասաց նրանցից մեկը։

Սակայն նպատակը քաղաքական է, և գաղափարի հեղինակն էլ Գագիկ Ծառուկյանն է, ով որոշել է ընդլայնել շփումները, տարբեր ֆորմատներով հանդիպել ոչ միայն ազգաբնակչության, այլև իր կուսակիցների հետ, որ իշխանությանը չհաջողվի  Սերգեյ Բագրատյանից հետո ուրիշներին էլ «պոկել» ԲՀԿ-ից, հատկապես որ քրեական գործերի քննությունն ու հարուցումը շարունակվում են։

Օրերս էլ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի դեմ է գործ հարուցվել։ Այս շաբաթ ԲՀԿ-ն՝ Ծառուկյանի գլխավորությամբ, այցելելու է Շիրակ՝ հյուրընկալվելու են Վարդան Ղուկասյանին և Վարդևան Գրիգորյանին։ Եկող շաբաթ կլինեն Արմավիրում, իսկ անցած շաբաթ եղել են Գեղարքունիքում»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». ԲՀԿ-ում ամեն շաբաթ պիկնիկներ են կազմակերպվում