Ուկրաինայում COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել
Աշխարհում
11:40 28/08/2020
Աշխարհ

Ուկրաինայում COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել

Ուկրաինայում անցած մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսային հիվանդության 2.348 դեպք է հաստատվել, ինչը ռեկորդային ցուցանիշ է՝ համավարակի սկզից մինչ օրս, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով երկրի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին:

Հիվանդության ամենից շատ դեպքերը հաստատվել են Կիևում (251), Խարկովում (242), Տեռնոպիլում (233), Լվովում (215), Օդեսայում (214) և Իվանո-Ֆրանկովսկի մարզերում (176):

Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում COVID-19-ով հիվանդացել է 114 հազար մարդ, վերականգնվել է 55 հազարը, մահացել՝ 2,4 հազարը։

Չինաստանի իշխանությունները 2019-ի դեկտեմբերի 31-ին հայտարարեցին Ուհանում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդությունն առաջանում է նոր տեսակի կորոնավիրուսով՝ SARS-CoV-2 վարակվելու պարագայում։ Ավելի ուշ՝ մարտի 11-ին, ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսի համաճարակի բռնկման մասին: Աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 24 միլիոնը, մահացել է ավելի քան 800 հազար մարդ:

Placeholder
Ուկրաինայում COVID-19-ի ռեկորդային թվով դեպքեր են գրանցվել