Հնդկաստանը աշխարհում երրորդ տեղում է COVID-19-ով պայմանավորված մահերի թվով
Աշխարհում
12:48 31/08/2020
Աշխարհ

Հնդկաստանը աշխարհում երրորդ տեղում է COVID-19-ով պայմանավորված մահերի թվով

Անցած օրվա ընթացքում Հնդկաստանում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի քանակն ավելացել է 78.512-ով, իսկ վարակի հետևանքով մահացությունների թիվը աճել է 971-ով, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Նշվում է, որ երկրում վարակվածների ընդհանուր թիվը 3, 621, 245 է, մահվան դեպքերը՝ 64, 469:
Այսպիսով, Հնդկաստանը կորոնավիրուսի պատճառով գրանցված մահերի թվով առաջ է անցել Մեքսիկայից: Լատինամերիկյան երկրի ղեկավարության ներկայացրած տվայլերի համաձայն՝ Մեքսիկայում գրանցվել է 64,158 մահվան դեպք:

Ըստ այդ ցուցանիշի, Հնդկաստանը այժմ աշխարհում երրորդ տեղն է զբաղեցնում Բրազիլիայիայից հետո (120, 828  մահ) և Միացյալ Նահանգներից (183, 068 մահ):
 

Placeholder
Հնդկաստանը աշխարհում երրորդ տեղում է COVID-19-ով պայմանավորված մահերի թվով