Ինչու են կորոնավիրուսից ավելի հաճախ տղամարդիկ մահանում
Աշխարհում
19:00 31/08/2020
Աշխարհ

Ինչու են կորոնավիրուսից ավելի հաճախ տղամարդիկ մահանում

Տղամարդկանց շրջանում կորոնավիրուսից մահացության դեպքերը մեկուկես անգամ ավելի հաճախ են, քան կանանց։ Պատճառը տեստոստերոնն է։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նման կարծիք է հայտնել բժշկական գիտությունների դոկտոր, վարակաբան, ՌԴ բժշկական ակադեմիայի վարակաբանության ամբիոնի վարիչ Ելենա Մալիննիկովան։

«Ամբողջ աշխարհում երևաց, որ տղամարդիկ կանանցից մեկուկես անգամ հաճախ են մահանում վարակից։ Հենց տեստոստերոնն է վարակը բջիջ տեղափոխողի յուրատեսակ դեր կատարում»,- ասել է մասնագետը։ 
 

Placeholder
Ինչու են կորոնավիրուսից ավելի հաճախ տղամարդիկ մահանում