Վրաստանում կորոնավիրուսի 23 նոր դեպքից 8-ը ներմուծված է
Առողջություն
15:32 01/09/2020
Տարածաշրջան

Վրաստանում կորոնավիրուսի 23 նոր դեպքից 8-ը ներմուծված է

Թբիլիսիի վարակիչ հիվանդությունների հիվանդանոցի բժշկական տնօրեն, Մարինա Էզուգբաիայի հայտարարությամբ, կորոնավիրուսի 23 նոր դեպքերից 14-ը կապված է արդեն գրանցված դեպքերի հետ, 8 դեպք ներմուծված է, իսկ մեկի դեպքում վարակման աղբյուրն անհայտ է:

1tv.ge-ի հաղորդմամբ, նրա խոսքով, ներմուծված դեպքերից հինգը բեռնատարի վարորդներ են:

«Երեկվա տվյալներով, մենք ունեյինք 1487 հաստատված դեպք, ավելացել է 23-ը և կազմում է 1510: 23 նոր դեպքերից 14-ը կապված է արդեն գրանցված դեպքերի հետ, 8 դեպք ներմուծված է, այստեղից հինգը բեռնատարի վարորդներ են, իսկ մեկի դեպքում վարակման աղբյուրն անհայտ է»,- հայտարարել է Էզուգբաիան:

Ինչ վերաբերում է ապաքինվածներին, Էզուգբաիայի պարզաբանմամբ, նրանց թիվն ավելացել է 13-ով և կազմում է վարակվածների 83 տոկոսը: Ըստ նրա, այս պահին հիվանդանոցներում գտնվում է 230 պացիենտ:

Placeholder
Վրաստանում կորոնավիրուսի 23 նոր դեպքից 8-ը ներմուծված է