Մեսսին կասկածներ ունի
Աշխարհում
19:41 02/09/2020
Աշխարհ

Մեսսին կասկածներ ունի

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին կասկածներ ունի ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ակումբը լքելու հնարավորություն հարցում։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, գրել  է Sport.es- ը՝ վկայակոչելով Cadena Ser-ին:

Ըստ աղբյուրի,  «Բարսելոնան» մտադիր չէ բաց թողնել խաղացողին առանց փոխհատուցման գումարը վճարելու, որը կազմում է 700 միլիոն եվրո:

Մեսսին կատալոնական թիմի առաջատար խաղացողն  է: Հիմնական կազմում նա իր նորամուտը նշել է 2004 թվականին: «Բարսելոնայի» հետ միասին նա նվաճել է 34 տիտղոս: Հարձակվողը վեց անգամ նվաճել է «Ոսկե գնդակը»: Անցած մրցաշրջանում նա Իսպանիայում մասնակցել է առաջնության 33 խաղի, որոնցում դարձել է 25 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ:

Անհաջող մրցաշրջանից հետո արգենտինացին ակումբին տեղեկացրել է պայմանագիրը ժամանակից շուտ խզելու իր ցանկության մասին:
 

Placeholder
Մեսսին կասկածներ ունի