Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարների կազմը
Սպորտ
20:14 02/09/2020
Հայաստան

Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարների կազմը

Սեպտեմբերի 5-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում, կկայանա ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի առաջին տուրի Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը։ Իրֆան Պելյտոն կսպասարկի մեր ազգային ընտրանու հանդիպումը։

Նրան կօգնեն Սենադ Իբրիշիմբեգովիչը և Դավոր Բելյոն։ Խաղի չորրորդ մրցավարն է Ադմիր Սեհովիչը։ Բոլոր մրցավարները Բոսնիա և Հերցեգովինայից են:  Այս մասին տեղեկանում ՀՖՖ կայքից։ 

Նշենք, որ երեկ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է առաջին մարզումը Խոակին Կապառոսի գլխավորությամբ:

Այսօր հավաքականն անցկացրել է առավոտյան մարզում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում: Ժամը 16:00-ին հավաքականի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը պետք է կրկին թեստավորվեին, իսկ 18:00-ին անցկացնեն ևս մեկ մարզում: 

Placeholder
Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարների կազմը