Կիտրոնը, կոճապղպեղն ու սխտորը կարո՞ղ են ուժեղացնել իմունային համակարգը
Աշխարհում
19:00 02/09/2020
Աշխարհ

Կիտրոնը, կոճապղպեղն ու սխտորը կարո՞ղ են ուժեղացնել իմունային համակարգը

Բժիշկ-իմունոլոգ Մարինա Ապլետաևան խորհուրդներ է տվել, թե ինչպես ամրապնդել իմունային համակարգը և արդյոք կիտրոնը, կոճապղպեղն (իմբիր)  ու սխտորը կարող են օգնել դրան:

News.ru-ի հաղորդմամբ, նրա խոսքով, ուժեղ իմունիտետի համար անհրաժեշտ է զբաղվել ֆիզիկական ակտիվությամբ և ճիշտ սնվել, ունենալ առողջ ապրելակերպ։ Բժիշկն ասել է, որ այնպիսի միջոցները, ինչպիսիք են կիտրոնը, կոճապղպեղը և սխտորը, չեն կարող ծառայել իմունային համակարգի ամրապնդմանը և լիարժեք երաշխիք տալ, որ մարդը չի հիվանդանա։

Բժիշկը խորհուրդ է տվել ավելի հաճախ լինել մաքուր օդում, քայլել ոտքով և խուսափել հիվանդ մարդկանց հետ շփվելուց:

Մարինա Ապլետաևան խորհուրդ է տվել նաև գրիպի դեմ պատվաստում կատարել:

Placeholder
Կիտրոնը, կոճապղպեղն ու սխտորը կարո՞ղ են ուժեղացնել իմունային համակարգը