Կառավարությունը գնել է 21 «Ուազ» մակնիշի շտապօգնության մեքենա
Առողջություն
12:06 03/09/2020
Հայաստան

Կառավարությունը գնել է 21 «Ուազ» մակնիշի շտապօգնության մեքենա

«Մեքենաները և սարքավորումներն առաջարկվում է տրամադրել մարզային բժշկական կենտորններին, որպես նվիրաբերություն»,- կառավարության նիստում հայտնեց առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանը՝ նեկայացնելով 2020-ի պետական բյուջեով առողջապահության նախարարության ձեռք բերած 21 «Ուազ»  մակնիշի ամենագնաց շտապօգնության մեքենաների բաշխման հարցը:

Փոխնախարարը հայտնեց, որ մեքենաները նաև կհագեցվեն անհրաժեշտ սարքավորումներով:
 
Անահիտ Ավանեսյանը շեշտեց, որ մեքենաների նվիրատվությունը լինելու է պայմանով, որ դրանք օգտագործվեն բացառապես բժշկական օգնության նպատակով:

Որոշմամբ նախատեսվում է Տավուշի մարզին հատկացնել 5 մեքենա, Սյունիքին՝ 3, Արագածոտնի մարզին՝ 2, իսկ մնացած 9 մարզերը հագեցվելու են մեկական մեքենաներով:

Առողջապահության փոխնախարարի խոսքով՝ առողջապահության նախարարությունը առաջնահերթ է համարում մարզերում գործող շտապօգնության նյութատեխնիկական բազայի բարելավումը և հեռավոր գյուղերի համար բուժօգնության մատչելիության ապահովումը:
 

Placeholder
Կառավարությունը գնել է 21 «Ուազ» մակնիշի շտապօգնության մեքենա